Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն ու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Նիլ Մուժնիեքսը դատապարտել են ադրբեջանցի լրագրող Հադիջա Իսմաիլովայի դատավճիռը:
Հայտարարությունում նշվում է, որ դատաքննությունն անարդար է եղել, ինչն ազդանշան է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խլացնել քննադատների ձայնը:
«Իշխանություններին կրկին կոչ եմ անում դադարեցնել լրագրողների նլատմամբ ճնշումները»,- հայտարարել է Միյատովիչը:
ԵԽ հանձնակատարն իր հերթին նշել է, որ Իսմաիլովան պատժվել է լրագրողական խիզախ գործունեության համար «մի երկրում, որտեղ մեկը մյուսի հետեւից փակում են քննադատների բերանները»: «Դա հարված է Ադրբեջանում ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը եւ մարդու իրավունքների հարգմանը»,- նշել է Մույժնիեքսը:
Հիշեցնենք, որ ծանր հանցագործությունների Բաքվի դատարանը հայտնի հետաքննող լրագրող Հադիջա Իսմաիլովային 7.5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել: