News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հետազոտողները պարզել են, որ ժամանակակից ծերերն ավելի լավ են լուծում մտավոր ունակությունների մակարդակը որոշող թեստերը, քան մի քանի տարի առաջ իրենց հասակակիցները։ Ըստ PLoS ONE ամսագրի, միաժամանակ, նրանց առողջությունն ավելի վատ է։

Փորձը երկու փուլով է անցկացվել՝ 2006 եւ 2011 թվականներին։ Մասնակցել են 50-90 տարեկան մարդիկ։ Նրանց հանձնարարվել է մտավոր կարողությունների թեստ լրացնել։ Gazeta-ի փոխանցմամբ, գիտնականները ստուգել են նաեւ մասնակիցների առողջական վիճակը։

Աշխատանքի արդյունքում պարզվել է, որ 2011 թվականին մարդիկ այնպիսի մտավոր կարողություններ են ցուցադրել, ինչպես 2006 թվականին նրանք, ովքեր 4-ից 8 տարով փոքր են եղել։ Բացի այդ, 2011 թվականին ծերերի առողջական վիճակը, 2006 թվականի իրենց տարեկիցների համեմատ, վատացել է։ Մասնագետների կարծիքով, պատճառն այն է, որ ժամանակակից կյանքը մարդկանցից ավելի շատ մտավոր լարվածություն է պահանջում, սակայն, դրա հետ մեկտեղ, ֆիզիկական ակտիվությունը նվազագույնի է հասնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ