News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվայում հույս ունեն, որ ադրբեջանակ կողմը կմասնակցի Russia Arms Expo (RAE) 2015 ցուցահանդեսին: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հույս ունենք, որ ադրբեջանցի բարեկամները կմասնակցեն ռազմա-տեխնիկական արտադրանքի ցուցահանդեսին, որը կայանալու է սեպտեմբերին, Սվերդլովսկի երկրամասում»,- ասել է Լավրովը:

Լավրովը նաեւ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին օգոստոսին Կասպիական նավատորմի երեք նավերի՝ Բաքու այցի համար:

Նշենք, որ սպառազինությունների, ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի ցուցահանդեսը կայանալու է Նիժնի Տագիլում, սեպտեմբերի 9-12-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ