News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանների ընտանիքին՝ հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա հայ մեծ բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի մահվան մասին: Վահագն Հովնանյանի ողջ կյանքն ու գործունեությունը հայի դժվարին ճակատագրի օրինակ են, բայց նաև՝ դժվարությունները հաղթահարելու, բացառիկ հաջողությունների հասնելու և դրանց պտուղները հայրենիքին ու հարազատ ժողովրդին ի սպաս դնելու օրինակ: Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին հայրենասեր հայորդու մահվան կապակցությամբ»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ