News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «Ոչ թալանին» նախաձեռնության ակցիայի ժամանակ վնասվածքներ ստացած Վաղինակ Շուշանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: NEWS.am-ի հետ զրույցում, Վաղինակ Շուշանյանը նշեց, որ ոստիկաններն իրեն մի քանի կողմից հարվածել են:

«Ակցիայի ժամանակ ինձ քաշքշեցին, հայհոյեցին, հետո ոստիկաններից մեկը հարվածեց կրծքավանդակիս, որն առանց այն էլ վնասված էր: Հիմա ցավերը սկսվել են, ձեռքերիս հատվածում էլ ունեմ վնասվածքներ, բռունցքներով մի քանի անգամ երիկամներիս են խփել: Բացի այդ նաև խեղդող հնարք են կիրառել իմ դեմ»,-ասաց Վաղինակ Շուշանյանը՝ նշելով, որ իր կրծքավանդկին հարվածող ոստիկանի դեմքը հիշում է, բայց ոստիկանություն չի դիմի, քանի որ անիմաստ է համարում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը  հայտարարել է` այսօրվանից վերսկսում է պայքարը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, քանի որ իրենց նախկին պահանջները չեն կատարվել:

Նախագահական նստավայրին մոտենալու փորձերի ժամանակ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախումներ էին տեղի ունեցել, ոստիկանները բերման էին ենթարկել վեց ակտիվիստի, որոնցից 5–ին ավելի ուշ ազատ են արձակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ