News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, որոնք այսօր՝ սեպտեմբերի 1-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել Բաղրամյան 26-ի դիմաց, այժմ երթով շարժվում են Հանրապետության հրապարակ, որտեղ «Ոտքի Հայաստանը»  անհնազադության ակցիաներ է անում : «Ոչ թալանին» նախաձեռնության խորհրդի անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ իրենք պահանջում են, որ ոստիկանությունը ազատ արձակի «Ոտքի Հայաստանի»` այսօր բերման ենթարկված  4 անդամներին:

«Եթե մինչև մեր հասնելը նախաձեռնության անդամները ազատ չարձակվեն, նույնը անելու ենք Հանրապետության հրապարակում»,-ասաց նա:

 «Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարել է, որ Բաղրամյան 26-ի ակցիան ավարտվել է, նախաձեռնությունը սեպտեմբերի 11-ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում:

Նշենք, որ  ոստիկանությունը ազատ է արձակել այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Բաղրամյան պողոտայից  բերման ենթարկված վերջին` 6-րդ ակտիվիստին: Ազատ արձակված բոլոր ակտիվիստները  միացել են երթին:

Ակտիվիստներին ոստիկանությունում բացատրել են, որ նրանց բերման են ենթարկել ոստիկանների օրինական պահանջները չկատարելու և փողոցը ոչ նախատեսված մասից հատելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը  հայտարարել է` այսօրվանից վերսկսում է պայքարը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, քանի որ իրենց նախկին պահանջները չեն կատարվել:

Նախագահական նստավայրին մոտենալու փորձերի ժամանակ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախումներ էին տեղի ունեցել, ոստիկանները բերման էին ենթարկել վեց ակտիվիստի։

Նաև տեղեկացրել էինք, որ ավելի ուշ Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել հանրապետության հրապարակում անհնազանդության ակցիաներ իրականացնող «Ոտքի Հայաստանի» 4 անդամներ: «Ոտքի Հայաստանը» նույնպես պայքարում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ. նրանք պահանջում են պաշտոնանկ անել ՀԾԿՀ անդամներին եւ ազգայնացնել ՀԷՑ–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ