News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սպանդարյաին բազալտի հանքը շահագործող «Ընդերքարեր» ՍՊԸ-ն սնանկացման եզրին է. ի թիվս այլ պարտավորությունների՝ այն ժամկետանց պարտքեր ունի նաեւ Երեւան համայնքին: Այս ընկերությունը կապվում է բնապահպանության նախկին նախարար, ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի անվան հետ:


Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ «Ընդերքարեր» ընկերությունը հիմնվել է Արամ Հարությունյանի բնապահպանության նախարար նշանակվելուց մեկ տարի անց՝ 2008 թվականին, հիմնադիրը նախարարի եղբայր Արայիկ Հարությունյանն է: 


Սակայն երկու տարուց ավելի է, ինչ ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի: Ավելին՝ ընկերության դեմ մի քանի դատական հայցեր կան: Շատերն ընկերության խնդիրները կապում են Արամ Հարությունյանի՝ նախարարի պաշտոնից ազատվելու հետ: Ճիշտ է՝ նա դրանից անմիջապես հետո նշանակվեց Կոտայքի մարզպետ, սակայն դա նրան չօգնեց ընկերությունն այդ վիճակից հանելու հարցում:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ