News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գվատեմալայի կոնգրեսը որոշել է նախագահ Օտտո Պերեսին զրկել դատական անձեռնմխելիությունից: Այս որոշումը դատախազներին թույլ կտա նրան կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանք առաջադրել, ինչը կարող է հանգեցնել իմպիչմենթի, հայտնում է Reuters -ը:

Ըստ Գվատեմալայի սահմանադրության՝ նախագահը դատական հետապնդումներից իմունիտետ ունի, որից զրկելու համար պահանջվում է Կոնգրեսի ձայների երկու երրորդը: Այս որոշմանը կողմ են արտահայտվել նիստին ներկա գտնվող բոլոր 132 պատգամավորները: Քվեարկությունից հետո դատավորները հրաման են արձակել ՝ որով նախագահին արգելվում է լքել երկրի սահմանները,հայտնում է Lenta –ն:

«Դատական համակարգի համար նա հիմա շարքային քաղաքացի է: Հաշվի առնելով, որ նա այլեւս իմունիտետ չունի, նախագահի դեմ կսկսվի քրեական հետապնդում»,- հայտարարել է մամուլի ասուլիսում Գվատեմալայի գլխավոր դատախազ Թելմա Ալդանան:

«Գվատեմալան ցույց է տալիս, որ ոչ ոք օրենքից վեր չէ»,- հավելել է նա, հրաժարվելով պատասխանել այն հարցին, թե երբ է հնարավոր նախագահի ձերբակալությունը: Ալդանան հայտնել է, որ դատախազությունը աշխատում է Պերեսին առաջադրվելիք  մեղադրանքների վրա: Ամենայն հավանականությամբ, նրան կմեղադրեն հարկային խաբեբայությունների եւ ապօրինի գործնական պայմանագրեր կնքելու մեջ:

64 –ամյա պաշտոնանկ գեներալ Պերեսը, ով նախագահ է ընտրվել հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարելու կարգախոսներով, բազմիցս հերքել իր մեղքը ու հայտարարել, որ հրաժարական չի տա: Հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենա կիրակի օրը, սեպտեմբերի 6-ին: Պերեսը,երկրի սահմանադրության համաձայն, վերընտրվել չի կարող: Իշխանության փոխանցումը պետության հաջորդ ղեկավարին պետք է տեղի ունենա 2016թ. հունվարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ