News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզում երեկ՝ սեպտեմբերի 1-ին, հակառակորդի կողմից վիրավորված 22-ամյա Գոռ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնությունից է, Հայաստան էր վերադարձել՝ ծառայության մեկնելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Բյուրեղավանի քաղաքապետարանից:

«Գոռը մեր քաղաքից է, սակայն Ռուսաստանում էր ապրում: Ծնողներն էնտեղ են, այստեղ միայն հորեղբայրն է, որին արդեն դեպքի մասին տեղյակ ենք պահել»,- ասացին քաղաքապետարանից: Նշենք, որ Գոռ Գրիգորյանը գտնվում է Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում, կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 1-ին մի քանի ժամ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Չինարի գյուղերը: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կա երկու վիրավոր՝ ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանը, եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ