News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդթը սեպտեմբերի 1-ին տեղափոխվել է Համբուրգ քաղաքի Սուրբ Գեւորգի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, հայտնում է Bild-ը։ Բժիշկները 96-ամյա նախկին կանցլերի մոտ ախտորոշել են աջ ոտքի անոթների սուր օկլյուզիա։

«Իրավիճակը շատ լուրջ է։ Խցանվել են անոթները, կաթետերով դեռեւս չենք կարողանում բացել»- հայտնել է գլխավոր բժիշկ Հայներ Գրեթենը։

Այսօր բժիշկները կստուգեն, թե անհրաժեշտ է արդյոք Շմիդթին վիրահատել՝ ոտքի արյան շրջանառությունը վերականգնելու համար։ Բժիշկը նշել է, որ վիրահատությունը շատ բարդ է լինելու։ Վատագույն դեպքում նախկին կանցլերը կարող է զրկվել ոտքից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Շմիդթը հիվանդանոց էր տեղափոխվել սրտի կաթվածի կասկածանքով, սակայն բժիշկներն ախտորոշել էին ջրազրկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ