Տավուշի մարզում երեկ՝ սեպտեմբերի 1-ին, հակառակորդի կողմից վիրավորված ժամկետային զինծառայողների վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ զինծառայողներին երեկ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 1-ին մի քանի ժամ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Չինարի գյուղերը: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կա երկու վիրավոր՝ ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանը, եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանը։