Արդարադատության նախարարության ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օգոստոսի 31-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Հ. Ա.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 1 բջջային հեռախոս:
Ինչպես տեղեկանում ենք ՔԿՎ հանրային կապերի վարչությունից, դատապարտյալի մոտ հայտնաբերվել է նաեւ կասկածելի կանաչավուն զանգված եւ փայլաթիթեղով փաթեթավորված 11 սերմնահատիկներ:
Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: