News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում սեպտեմբերի 1-ին  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հանդիպումից հետո ԲՀԿ-ն Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական որոշում չի կայացնելու: Այս մասին այսօր`սեպտեմբերի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Բնականաբար մենք մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ  քաղաքական հարցեր չէինք քննարկելու, բնականաբար մեր կուսակցության դիրքորոշումն ու մոտեցումներն իրենց հետ չէինք քննարկելու, եւ բնականաբար այդ հանդիպումից հետո կուսակցությունն իր քաղաքական որոշումը չէր կայացնելու: Մեր մասնագետները Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մի քանի տասնյակից ավելի առաջարկությունների, դիտողությունների փաթեթ էին պատրաստել, որը մենք  քննարկեցինք հանձնաժողովի 2 անդամների` Հրայր Թովմասյանի եւ Վարդան Պողոսյանի հետ: Քննարկումը տեւեց 2 ժամից ավելի, որը չափազանց քիչ էր մեր հարցադրումների օրակարգը սպառելու համար: Ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ մեր մնացած  հարցադրումները, նկատողություններն արդեն լիագումար նիստում քննարկումների ժամանակ կներկայացնենք, եթե կլինի անհրաժեշտություն այս ընթացքում մեկ անգամ եւս կհանդիպենք հանձնաժողովի հետ, որից հետո կուսակցությունն կսկսի իր ներսում քննարկումը»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ  պայմանական «Այո»-ի եւ «Ոչ»-ի երկու փաթեթ են պատրաաստել, որն ուղարկել են կուսակցության բոլոր տարածքային կազմակերպություններ, որից հետո քննարկումներ կանեն կուսակցության ներսում եւ հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:

«Փաթեթները պատրաստված են պարզ լեզվով, որպեսզի հասկանալի լինի հանրությանը, եւ մեզ համար շատ կարեւոր է, որ մեր որոշումը գա ներքեւից, այլ ոչ թե քաղխորհրդի նիստում որոշում կայացնենք»,-նշեց նա:

Նշենք, որ հանձնաժողովի անդամներն արդեն հանդիպել են ՀՀԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների հետ: ՀԱԿ-ը, ըստ տեղեկությունների, հրաժարվել է հանդիպել:

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային սկսվելու է քննարկումը: Նախատեսվում է, որ արդեն աշնան վերջին կլինի նոր նախագծի հանրաքվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ