News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան` ժամը 07.50-ին  արտակարգ խորհրդակցություն է հրավիրվել ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ:

Մեկնարկում է հայկական քաղաքային որոնողափրկարարական ջոկատի ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի որակավորման վարժանքը, որը հնարավորություն կտա Հայաստանին ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ փրկարարական ջոկատներ, ինչպես նաեւ՝ դառնալ ԻՆՍԱՐԱԳ-ի 33-րդ անդամը: Խորհրդակցությանը նախարար Ա. Երիցյանին ներկայացվեց «տուժած» երկրում ստեղծված իրավիճակը:

Խորհրդակցության ընթացքում օպերատիվ իրավիճակի զեկույցով հանդես եկավ ՀՀ ՏԿԱԻՆ բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ, Հայաստանի ԻՆՍԱՐԱԳ-ի քաղաքական պատասխանատու Հ. Եմիշյանը: Վերջինս նաեւ ներկայացրեց իրականացվելիք փրկարարական միջոցառումների նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ