News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիան կօգնի Եգիպտոսին ՝ Թութանհամոն փարավոնի վնասված ոսկե դիմակը վերականգնելու հարցում: Եգիպտոսի ՝ հնությունների հարցերով նախարար Մահմուդ ադ – Դամաթին հայտարարել է, որ «ԳԴՀ կառավարությունը պատրաստ է 50 հազար եվրո տրամադրել ՝ մշակութային ժառանգության պահպանման նախագծի շրջանակում ծրագրված վերականգնողական աշխատանքների համար»:

Մարդկության քաղաքակրթության մշակույթի խորհդանիշներից մեկը համարվող առարկայի պատշաճ վերականգնման անհրաժեշտությունը ծագել է Կահիրեի թանգարանում կատարված աղմկահարույց պատմությունից հետո: Սկզբում՝ անցած տարվա օգոստոսին, այն վնասել էին էլեկտրիկները, ովքեր փոխում էին այդ արտեֆակտի վրայի լուսավորությունը: Լույսն իհարկե բարեհաջող փոխել էին, բայց դիմակը ցուցափեղկի հետեւը դնելիս՝ գցել են այն, ինչի հետեւանքով պոկվել էր փարավոնի օձանման մորուքը ՝, հայտնում է Lifenews -ը:

Այդ պատմության մասին հայտնի դարձավ ոչ միանգամից: Հին ժամանակներում Թութանհամոնի մորուքը հնարավոր էր հանել, այն դիմակի հետ կապում էր մի բարակ ոսկե կեռ: Դիմակի վերականգնման նպատակով համաշխարհային մակարդակի ռեստավրատորների հրավիրելու փոխարեն, թանգարանի աշխատակիցները ինքնագլուխ եւ սխալ քայլեր են ձեռնարկել դիմակի տեսքը ՝ փորձելով վերականգնել դիմակի տեսքը: Նրանք պոկված դետալը կպցրել են չլուծվող էպոքսիդային սոսնձով: Դրանից դիմակը զգալիորեն վնասվել է:

Այդ ինքնագլուխ գործունեությունը բացահայտվել է անցած տարվա դեկտեմբերին: Այս ժամանակաշրջանում Եգիպտոսի իշխանությունները քրեական գործ են հարուցել կատարվածի փաստով:

Նշենք, որ Թութանհամոնի ծիսակարգային դիմակը պատարստված է ոսկուց եւ ունի ավելի քան 10 կգ զանգված: Այն հայտնաբերվել է հնէագետների կողմից 1920 ականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ