News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Լաս Վեգասում նոր տեսարժան վայր է հայտնվել՝ «Միզող տղան» հանրահայտ արձանի պատճեն, հայտնում է The Washington Times-ը։

Արձանի շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին The D Las Vegas խաղատուն-հյուրանոցում։ Ամերիկյան պատճեն կշռում է ավելի քան 226 կգ եւ կրկնակի մեծ է բրյուսելյան բնօրինակից։

Ինչպես նշել են The D Las Vegas-ից, «Միզող տղայի» հետ 100 տարվա պայմանագիր է կնքվել, ինչը քաղաքի զվարճանքի արդյունաբերության ոլորտի պատմության մեջ ամենաերկարաժամկետ պայմանագիրն է, գրում է Gazeta-ն։

Բելգիական «Միզող տղային» հաճախ են տարբեր հագուստներ հագցնում, ակնկալվում է, որ նույնը կլինի նաեւ նրա ամերիկյան պատճենի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ