Տավուշի մարզում սեպտեմբերի 1-ին հակառակորդի կողմից վիրավորված 19-ամյա ժամկետային զինծառայող Վլադիմիր Գեւորգյանը Սեւան քաղաքից է, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Սեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնից:
Սեւանում բնակվում են Վլադիմիրի մայրն ու քույրը, հայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Նշենք, որ Վլադիմիր Գեւորգյանը գտնվում է հոսպիտալում, վիճակը կայուն է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 1-ին մի քանի ժամ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Չինարի գյուղերը: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կա երկու վիրավոր՝ ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանը, եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանը։