News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ն չի միանալու Սահմանադրական բարեփոխումներին «Ոչ» ասելու ՀԱԿ-ի հայտարարած քարոզարշավին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Մեզ համար մեկ բան հստակ է, որ մենք չենք միանալու ՀԱԿ-ի հայտարարած «Ոչ» ասելու քարոզարշավին: Մենք կրկին ասում ենք, որ հարգում ենք բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումը, յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի ունենալու իր դիրքորոշումը, իր օրակարգը եւ ես բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում  զբաղվել սեփական գործով, եւ ոչ թե սեփական գործը թողած փորձել վարկաբեկել, շանտաժի ենթարկել կամ պախարակել այն ուժերին, որոնք հրաժարվում են տեղավորվել այդ քաղաքական ուժերի օրակարգի մեջ: Ավելին` չի բացառվում, որ առաջիկայում ԲՀԿ-ն հանդես գա բոլոր քաղաքական ուժերին ներքին քաղաքական ջենթլմենական պայմանավորվածություն ձեռք բերելու առաջարկությամբ քարոզարշավի ընթացքում` անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը ինչ ուղղությամբ կգնա»,- ասաց նա:

 Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ եթե շարունակվի ԲՀԿ-ն վարկաբեկելու, սպառնալու  ընտրված մարտավարությունը այլ քաղաքական ուժերի կողմից, ապա իրենք բոլոր ռեսուրսներն օգտագործելու են համարժեք պատասխան տալու համար:

«Մեր ռեսուրսները լրատվական դաշտում հարյուրապատիկ պատասխանելու եւ շատ ավելի բաց փակագծերով  խոսելու մեզ շանտաժի ենթարկողների եւ մեզ սպառնացողների հետ շատ ավելին են, բայց մենք այս պահին նման քայլի չենք դիմում եւ բոլորին կոչ ենք անում հարգել այլոց դիրքորոշումը եւ զբաղվել սեփական գործունեությամբ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ