News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ միանգամից մի քանի քաղաքներում այս տարի հանցագործության մակարդակը մի քանի տարվա անկումից հետո աճ է գրանցել։ Ամերիկյան իշխանությունները դեռեւս չեն հրապարակել 2015թ. ընդհանուր վիճակագրական տվյալները, սակայն որոշ քաղաքներ առանձին ներկայացրել են իրենց ցուցանիշները։ Առնվազն 30 քաղաք հայտնում են սպանությունների թվի աճի  մասին։

Մասնագետները դժվարանում են նշել, թե ինչով է պայմանավորված այդ միտումը։

New York Times-ի տեղեկություններով՝ ամենամեծ աճը գրանցվել է Վիսքոնսինի նահանգի Միլուոքի քաղաքում, որտեղ 2015թ. սկզբից սպանությունների թիվը 76 տոկոսով աճել է, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ցուցակում հաջորդիվ տեղ են զբաղեցրել Սենթ Լուիսը՝ 60 տոկոս, Բալթիմորը՝ 56 տոկոս։ Վաշինգթոնում սպանությունների աճի ցուցանիշը կազմել է 44 տոկոս։ Նյու Յորքում սպանությունների թիվը աճել է 20 տոկոսով։

Որոշ դիտորդներ այդ միտումը կոչում են «Ֆերգյուսոնի էֆեկտ», որն առաջ է եկել հակաոստիկանական տրամադրությունների աճի ֆոնին։ Դա բացատրում են այսպես. քանի որ ոստիկանները վերջին ժամանակներս հաճախ են սկանդալի կենտրոնում հայտնվում, ապա այժմ սկսել են ավելի զգույշ լինել, ինչի հետեւանքով հանցագործն իրեն ավելի հանդուգն է պահում, իսկ ոստիկանները այդքան արդյունավետ չեն կատարում իրենց աշխատանքը։

Մյուս փորձագետներն էլ նման բացատրությանը թերահավատորեն են վերաբերվում եւ նշում են, որ դա կարող էր որոշ առանձին քաղաքներում հանցագործության աճի պատճառ դառնալ, բայց ոչ ողջ երկրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ