News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը սեպտեմբերի 1-ից նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի տեղակալ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին դպրոցից:

Տնօրենի խոսքով՝ Զարզանդ Նիկողոսյանը երկու կարմիր դիպլոմ ունի, մանկավարժ-մարզիչ է:

«Զարզանդ Նիկողոսյանը դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եղել, իր մարդկային եւ մասնագիտական կարողությունների համար էլ անձամբ ես հրավիրել եմ դպրոցում աշխատելու: Բացի դրանից՝ նրան ամբողջ մանկավարժական կոլեկտիվն է սիրում, երեխաները, ծնողները»,- ասաց դպրոցի տնօրենը:

Նշենք, որ Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է դպրոցի տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ:

Հիշեցնենք, որ Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետի թիկնապահն է եղել, որը մինչեւ այսօր շատ հաճախ հայտնվում է սկանդալների կենտրոնում:

Տպել
Ամենաշատ