News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու յորքցի բժիշկը եւ նրա հասկի շունը նվաճել են ինտերնետը: Իրեն Դոկտոր Մայք անվանող օգտատիրոջ ինսթագրամն արդեն ավելի քան 363 հազար բաժանորդ ունի: Ամերիկացին բնութագրում է իրեն որպես «կյանքի կրքոտ հետազոտողի»: «Պարզապես տղամարդն ու նրա շունը դեմ են այս աշխարհին»,- ասված է նրա էջում:

Դոկտոր Մայքի հաջողությունը գրավել է օտարերկրա լրատվաիջոցների ուշադրությունը: Մասնավորապես The Huffington Post –ը կոչ է անում «911» զանգել, քանի որ «այդ տաքարյուն բժշկի» ու նրա հասկի շան հրապույրներին «հնարավոր չէ դիմադրել»: Հիշեցնելով «Մեկ խնձոր ընթրիքին եւ ցտեսություն բժշկին» ասացվածքի մասին՝ պարբերականը կատակով առաջարկում է կանանց մի կողմ դնել այդ խնձորը, հայտնում է Gazeta-ն:

Դոկտոր Մայքը դարձել է ինտերնետային սենսացիա, իսկ Ռոքսի անունով շան հետ նրա մտերմությունը անվանում են «շատ հուզիչ», ասված է հոդվածում: Ակնհայտ է, որ այս կենսուրախ զույգը նվաճել է ամբողջ ինտերնետը, հավելում է պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ