Հնդկաստանի հյուսիսում Խիմաչալ Պրադեշ նահանգում ուղեւորատար ավտոբուսը գլորվել է 200 մետր խորությամբ անդունդը, ինչի հետեւանքով առնվազն 18 մարդ է զոհվել, 15-ն էլ վիրավորում է ստացել: Այս մասին հայտնել է նահանգի ոստիկանությունը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Գործակալության տվյալներով,ավտոբուսը, որը շարժվում էր Նաթխուփ քաղաքից 175 կմ ձգվող մայրուղով, երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը դուրս է եկել մայրուղու սահմաններից վարորդի մեղքով, ով փորձում էր շրջանցում անել:
Անդունդն ընկնելուց հետո 15 ուղեւոր միանգանից է զոհվել, երեքն էլ ՝ հիվանդանոցի ճանապարհին: 15 տուժածներից չորսը օրհասական վիճակում են: