News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Չինաստանի 70-ամյա բնակչուհին իր տարիքի համար անսովոր զբաղմունքի շնորհիվ հայտնի է դարձել աշխարհով մեկ։ Կինը այդ տարիքում պարում է ձողի վրա։

Ինչպես հայտնում է New China TV-ն, Դայի Դալի անունով չինուհին ձողով պարերի մասին առաջին անգամ իմացել է 65 տարեկանում։ Այդ պարերն այնքան են հետաքրքրել նրան, որ թոշակառու կինը որոշել է սովորել պարել ձողի վրա։

5 տարում նա ինքնուրույն սովորել է բարդ շարժումներ կատարել եւ հիմա ձողի վրա ճարպկության եւ ճկունության հմտություններ է ցուցադրում, գրում է Informing-ը։

«Դատելով սեփական փորձից՝ կարող եմ ասել, որ ձողի վրա պարել կարող են ոչ միայն երիտասարդները։ Պետք է պարզապես առողջ լինել»,- ասել է չինուհին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ