Սեպտեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 3-ից: Այս մասին տեղեկացնում են Սոցիալական ապահովության պետական ծառայությունից:
Խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել «114» թեժ գիծ, ամեն օր՝ ժամը 9:00-18:00:
Հիշեցնենք, որ կենսաթոշակները Հայաստանում 5000 դրամով բարձրացել էր հունվարի 1-ից, այն այժմ կազմում է 41 հազար դրամ՝ 36 հազար դրամի փոխարեն: