Արգենտինայի Բուենոս Այրեսի նահանգում հեղեղների պատճառով նորից տարհանում են բնակիչներին։
Հեղեղներ են սպասվում Լեսամայի շրջանում, որը գտնվում է մայրաքաղաքից 150 կմ հեռավորության վրա։ Այստեղ մի քանի օր շարունակ չեն դադարում հորդառատ անձրեւները, մի քանի տուն արդեն ջրի տակ են անցել, հայտնում է NTDTV-ն։
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ երկրի իշխանությունները Բուենոս Այրեսի նահանգում հեղեղների կապակցությամբ նորից արտակարգ իրավիճակի ռեժիմ էին սահմանել։ Այն ժամանակ 20 հազար մարդ էր տարհանվել, իսկ 3 բնակիչ էլ մահացել էր։