News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի բողոքական եկեղեցիների միությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ Թուրքիայի տարածքում գործող բողոքական բոլոր եկեղեցիները մահվան եւ կոտորածի սպառնալիքներ են ստացել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը,  Թուրքիայի բողոքական եկեղեցիների միության տարածած հայտարարության մեջ շեշտվել է, թե  ստացված կոտորածի բոլոր սպառնալիքներն ունեն միեւնույն տեքստը եւ կասկածներ կան, որ դրանք միեւնույն կետից են ուղարկվել։

Նշվում է , որ սպառնալիքներում օգտագործվող ժարգոնը յուրահատուկ է «Իսլամական պետությանը», քանի որ սպառնալից հաղորդագրություններում օգտագործվել է «թագուտ» տերմինը, որով իսլամիստները դիմում են բոլոր նրանց, ովքեր իրենցից չեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ