News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները բնակչությանը սոցիալական երաշխիքներ չեն տալիս, եւ Սահմանադրության մեջ նոր կետեր ընդգրկելով՝  հարցը չի լուծվի։ Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողներին հայտարարեց նախկին պատգամավոր, իրավաբան Վարդան Խաչատրյանը՝ մեկնաբանելով Սահմանադրության նոր նախագիծը։

Նշենք, որ նոր Սահմանադրությամբ պետության սոցիալական երաշխիքներին առանձին գլուխ է հատկացված։ Ներառվում է կյանքի արժանավայել մակարդակի հասկացությունը, որն անհրաժեշտ է ապահովել կարիքավորների եւ ծերերի համար, ինչպես նաեւ սահմանվում է նվազագույն աշխատավարձ սահմանելու անհրաժեշտությունը։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդ դրույթները օրենսդրական դաշտից Սահմանադրություն տեղափոխելու նախագիծը, Խաչատրյանը պատասխանեց. «Դրա համար սկզբում անհրաժեշտ է ապացուցել, որ այդ դրույթները չեն գործում օրենքի մակարդակով, այդ պատճառով էլ դրանց կարգավիճակը պետք է բարձրացնել մինչեւ սահմանադրականի։ Այդ դեպքում դրանց տեղափոխումը Սահմանադրության դաշտ արդարացված է։ Սակայն ես նման մոտեցում չեմ նկատել»,- ընդգծեց Խաչատրյանը։

«Կյանքի արժանավայել մակարդակը իհարկե լավ է,  սակայն կան դրա տարբեր չափանիշներ։ Իսկ հիմա եկեք նայենք իրական կյանքին։ Հնարավո՞ր է արդյոք մեր երկրում մեզ եւ մեր երեխաների համար ինչ-որ կենսական պլան կազմել ապագայի համար։ Իհարկե ոչ։ Այստեղից էլ երկրում լարվածություն է առաջանում»,- հավելեց իրավաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ