News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նորվեգական Statoil նավթագազային ընկերությունը լքում է Ադրբեջանի էներգետիկ սեկտորը։ Այս մասին  գրում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Statoil Azerbaijan-ի աշխատակցին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերությունում մեծ կրճատումներ են տեղի ունեցել։

«Եթե ընկերությունն ուներ 40 աշխատակից, հիմա մնացել են 10-12-ը։ Բաքվի  գրասենյակը փակվել է, մնացել է փոքր աշխատակազմ։ Հասարակայնության հետ կապերի եւ նմանատիպ բոլոր բաժինները փակվել են։ Աշխատավայրում մնացել են ղեկավարներն ու հաշվապահության աշխատակիցները»։

Հիշեցնենք, որ Statoil-ը ադրբեջանական շուկա էր մտել 1992թ. եւ մի շարք խոշոր նախագծերի մասնակից էր։ Ներկայումս նրան է պատկանում Տրանսադրիատիկ գազատարի նախագծի բաժնեմասերի 20 տոկոսը։ Սակայն բանակցություններ են ընթանում դրանք մալայզիական Petronas-ին վաճառելու հարցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ