News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձագանքել է Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանի՝ Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի տեղակալ նշանակվելու տեղեկատվությանը:

Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր մամուլում հրապարակված Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրենի նշանակման լուրերի կապակցությամբ հայտնում եմ, որ թեպետ տվյալ դպրոցը ԿԳՆ ենթակայության չէ, կուսումնասիրեմ խնդիրը, եւ Սյունիքի մարզպետարանի հետ լուծում կտանք»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է դպրոցի տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ:

Նշենք, որ Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետի թիկնապահն է եղել, որը մինչեւ այսօր շատ հաճախ հայտնվում է սկանդալների կենտրոնում:

Տպել
Ամենաշատ