News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

CA-News գործակալությունը կազմել է «ԱՊՀ երկրների նախագահների հասակը» ինֆոգրաֆիկը։

Պարզվել է, որ ԱՊՀ երկրների ամենաբարձրահասակ նախագահը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւն է, իսկ ամենացածրահասակը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ադրբեջանի ղեկավարը հասակով մեկ գլուխ բարձր է Սերժ Սարգսյանից։

Պատմությանը հայտնի են նմանատիպ այլ իրավիճակներ։

Ֆրանսիայի կայսր Նապոլեոնը մի անգամ վեճի է բռնվում մարշալ Դավուի հետ, որին շատ էր հարգում։ Նրանք երկար վիճաբանում են, մինչեւ Դավուն Նապոլեոնին ասում է.

-Տիրակա՛լ, ես Ձեզնից բարձր եմ, բայց...

Նապոլեոնը, որը ցածրահասակ էր, չի դիմանում եւ պատասխանում է.

-Դու ոչ թե բարձր ես, այլ մի գլուխ երկար, բայց այդ տարբերությունը մենք կարող են ուղղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ