News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն հրաժարվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման գաղափարից։

Ինչպես Аzernews-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, համանախագահները սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում հանդիպումներ կունենան հակամարտ կողմերի արտգործնախարարների հետ։

«Մենք նախարարների հետ երկու նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությունը կքննարկենք ավելի ուշ»,- ասել է Ուորլիքը՝  հավելելով, որ համանախագահները պլանավորում են աշնանն այցելել տարածաշրջան։

Անդրադառնալով ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման կրակագծում իրավիճակի լարմանը՝ Ուորլիքը նշել է, որ տարվա մեծ մասը իրավիճակը շփման գծում հարաբերական կայուն է մնացել։

«Մենք կողմերին կոչ էինք արել թուլացնել լարվածությունը եւ խստորեն պահպանել հրադադարի պահպանման ռեժիմը։ Մենք նաեւ շարունակում ենք միջոցներ առաջարկել վստահության ամրապնդման համար, որոնք ամրացնում են հրադադարի պահպանման ռեժիմը՝ ավելի բարենպաստ հող ստեղծելով բանակցությունների համար, որոնք կարող են բերել կարգավորման»,- ասել է դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ