News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռոստովի մարզի գյուղերից մեկում ազգությամբ հայ,  23-ամյա Ռաֆայել Խլղաթյանին դաժան  սպանության մեջ պետք չէ ազգայնական հետք փնտրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց արվեստագետ Ռուբեն Բաբայանը`նշելով, որ ավելի շուտ կատարվածի դրդապատճառները պետք է փնտրել ռուս հասարակության արատների մեջ։

«Արժեքային համակարգի խնդիր կա, եթե մարդը ապրում է մի հասարակությունում, որտեղ մարդն ու իր մարդու կյանքը արժեք չէ` նմանատիպ դեպքերը հնարավոր են»,- նշեց Ռուբեն Բաբայանը։

Այնուամենայնիվ, արվեստագետը կարծում է, որ վայրագությունը չի կարելի դիտել որպես որեւէ ազգի բնորոշ գիծ. Անասնացնել կարելի է ցանկացած ազգի։

«Մեզ մոտ էլ է ինքնադատաստան լինում, ծեծելով մարդ են սպանում բարեւելու համար, սպորտային հագուստով ռեստորան մտնելու համար»,- նշեց Ռուբեն Բաբայանը։

Հոգեբան Սամվել Խուդոյանը, ընդհակառակը, հակված է այն կարծիքին, որ հենց Ռաֆայելի ազգությունը կարող էր որոշիչ դերակատարություն ունենալ նրա ինքնադատաստանի մեջ։

Մյուս կողմից հոգեբանը չի բացառում, որ հայ երիտասարդին ծեծելով սպանած ռուսները կարող էին պարզապես ալկոհոլի ազդեցության տակ։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ 23-ամյա հայ երիտասարդի նկատմամբ գազանաբար հաշվեհարդար էին տեսել նրա համագյուղացիները։ Ոստիկանության տեղեկություններով՝ անցյալ կիրակի, երբ Սինյավսկոե գյուղում նշում էին գյուղի տոնը, երիտասարդը նստել էր մեքենայի ղեկին, կորցրել ղեկի կառավարումը եւ բախվել կայանված մեքենաներին, ինչի համար նրան դաժան ծեծի էին ենթարկել, որի արդյունքում ստացված վնասվածքներից մահացել էր։

Տպել
Ամենաշատ