News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը կոչ է արել «գոյություն» առաջարկել Ֆրանսիա ժամանած ներգաղթյալներին ՝ պաշտպանելով դեռեւս գարնանն առաջ քաշած իր գաղափարը՝ գյուղերը բնակեցնել այդ մարդկանցով։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro թերթը՝ վկայակոչելով France-Presse գործակալությունը։

«Ես մեծ ցավ ու անհանգստություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես են այդ մարդիկ թափառում իրենց երեխաների հետ»,- ասել է 91-ամյա երգիչը։ «Ես դա չեմ տեսել, բայց կարծում եմ, որ իմ ծնողները այդ ամենը վերապրել են»,- հավելել է նա։

«Նրանց համար պետք է լուծում գտնել, պետք է ապահովել նրանց ապագա գոյությունը»,- ասել է Ազնավուրը՝ հիշեցնելով գարնանն առաջ քաշած իր գաղափարի մասին՝ գյուղերը բնակեցնել այդ մարդկանցով։ Գյուղերը կլցվեն տարբեր մասնագիտության տեր մարդկանցով։ Բոլոր մասնագիտությունները առանց բացառության թափառում են այս ճանապարհներով՝ բժիշկներ, հացթուխներ, ավտոմեխանիկներ։

Երգչի կարծիքով դրա արդյունքում Ֆրանսիան օրինակ կդառնա մյուսների համար։ Նա նաեւ նշել է, որ այդ հարցով ինքը չի խոսել ընտրական պաշտոնատար անձանց կամ քաղաքական առաջնորդների հետ, բայց հիշեցրել է, որ կարողանում է համառորեն պնդել, ինչպես որ արել էր 1989թ.՝ մյուս դերասանների հետ երգ երգելով Հայաստանի համար, որը տուժել էր ուժգին երկրաշարժից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ