News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ղազախստանի քաղաքացիների անձնագրերում կհայտնվեն երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մտքերից մեջբերումներ։ Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ը։

Համապատասխան նորմը ընդգրկվել է «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծում։

«Փաստաթղթով նախատեսվում է «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքում  փոփոխություններ կատարել անձնագրերում առաջին նախագահի մտքերից հատվածներ մեջբերելու կետի կապակցությամբ»,- ասել է պատգամավոր Ռահմեթ Մուքաշեւը։

Բացի այդ, նոր օրենքով՝ քաղաքացիները անձնագիր ստանալիս երդում պետք է տան պետությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ