News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման, սեփական պետություն ստեղծելու իրավունքը նվաճել է Ադրբեջանի պարտադրած պատերազմի ժամանակ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը ներկայացրել է ՂՀ հաջողությունների եւ ձեռքբերումների, նաեւ հանրապետության միջազգային ճանաչման եւ ղարաբաղյան հարցի կարգավորման իր գնահատականները:

Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 24-րդ տարեդարձը: Պարոն Մայիլյան, ի՞նչ ձեռքբերում է արձանագրել երկիրը, որի ժողովուրդը ժամանակին արդարացիորեն եւ վստահ իրացրել է ինքնորոշման իրավունքը:

Այսօրվա դրությամբ մենք ունենք կայացած պետություն՝ իշխանության բոլոր հաստատություններով եւ խորհրդանիշներով: Լեռնային Ղարաբաղը գործող պետություն է: Հետագայում անհրաժեշտ է ամրապնդել ԼՂՀ անվտանգությունը, քանի որ պատերազմի հարցը դեռ օրակարգում է. Ադրբեջանը չի հրաժարվում խնդրի լուծման ուժային տարբերակից: Ուստի հայկական երկու պետությունները պետք է շարունակեն իրենց բանակների պաշտպանունակության ամրապնդումը եւ ավելի մեծ ուշադրություն դարձնեն անվտանգության հարցերին, նաեւ զարգացնեն թե Լեռնային ղարաբաղը, թե Հայաստանը:

Ի՞նչ մակարդակում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը եւ ի՞նչ հեռանկարներ ունի այն՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է, որտեղ հաջողությամբ 6 խորհրդարանական եւ 5 նախագահական ընտրություններ են անցկացվել:

Այդ ուղղությամբ արդեն որոշակի աշխատանք տարվել է: Ինչպես հայտնի է՝ ամերիկյան մի քանի նահանգներ (Մեն, Մասաչուսեթս, Ռոդ-Այլենդ, Լուիզիանա, Քալիֆորնիա), ավստրալական Հարավային Ուելս, եվրոպական որոշ քաղաքներ, Բասկերի երկիրը ճանաչել են ԼՂՀ անկախության փաստն ու ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Լեռնային ղարաբաղի եւ Հայաստանի դիվանագետները, նաեւ Սփյուռքի կազմակերպությունները շարունակում են աշխատել այդ ուղղությամբ:

Ինչպե՞ս կգնահատեիք բանակցային գործընթացի ներկա փուլը: Հնարավո՞ր է առաջընթաց, թե՞ գործընթացը փակուղի է մտել:

Ես առանձնակի ակնկալիքներ չունեմ Նյու Յորքում նախանշված հանդիպումից: Ճիշտ է՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո հայտարարեցին, թե նախագահները կհանդիպեն ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում: Բայց վերջին շրջանում ազդակներ են հնչում, որ հանդիպումը լինելու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով: Շոշափելի առաջընթաց չեմ սպասում, առավելագույնը կարելի է սպասել, որ այդ հանդիպումը նպաստի շփման գծում լարվածության թուլացմանը, որ կողմերը պայմանավորվեն վստահության ամրապնդման միջոցների շուրջ: Այ դա կարելի կլիներ ռեալ արդյունք համարել: Իսկ այսպես, տեսանելի է, որ ճեղքման համար հիմքեր չկան:

Արդյոք կարելի՞ է ադրբեջանական կողմից դիվերսիոն վերջին ներթափանցումն ու դիպուկահարների կողմից պարբերաբար կրակոցները պայմանավորել Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման հետ:

Սովորաբար Ադրբեջանը նման սադրանքներ անում է հանդիպումների կամ բարձրաստիճան դիվանագետների այցերի նախօրեին: Բայց քանի որ Ադրբեջանը պարբերաբար զբաղվում է շփման գծում նման գործողություններով, կարելի է ասել, որ դա իրենք վարքագիծն է։ Բաքվում Եվրոպական խաղերի ժամանակ նրանք շահագրգռված չէին ապակայունացման մեջ եւ դադարեցրին սադրիչ գործողությունները: Այդ փուլում շփման գծում հարաբերական անդորր էր: Այդկերպ, Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, թե ով է իրականում ապակայունացնում իրավիճակը: Դրանում համոզվեցին նաեւ միջազգային առույցները, որոնք կապ ունեն մեր տարածաշրջանի հետ: Նոյեմբերի սկզբին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ կկայանան, եւ կրկին իշխանությունները շահագրգիռ կլինեն ընտրությունները հանգիստ մթնոլորտում անցկացնելու մեջ: Հետեւաբար, լարվածությունը կարող է իջնել:

Զրուցեց Տաթեւիկ Ղազարյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ