Դրեզդենում քաղաքի բնակիչներից մեկը ներխուժել է շենք, որտեղ փախստականներ էին գտնվում, ու անտեղ արցունքաբեր գազ է փչել: Այս մասին հայտնում է Berliner Zeitung հրատարակությունը: Միջադեպը տեղի է ունեցել Մասսով կոչվող վայրում ՝ Բրանդենբուրգի դաշնային հողում:
Տուժել է 35 մարդ. նրանցից 14-ին հիվանդանոց են տեղափոխել շնչառական եւ տեսողական խանգարումներով, հայտնում է Lenta-ն:
Հարձակվողը 28 ամյա տղամարդ է եղել, ով աշխատում էր մոտակայքում ՝ շինարարության վրա: Նրան հենց փախստականներն են բռնել ու փակել սենյակներից մեկում ՝ մինչեւ ոստիկանության ժամանելը: Ընդհանուր առմամբ շենքում 318 մարդ էր բնակվում:
Focus Online -ի տվյալներով ՝ հարձակվողը թմրադեղերի ազդեցության տակ է եղել: