News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է «Երկվորյակներ» ծառայության գործարկման մասին: Միասնական ծառայությունը հնարավորություն է ընձեռում միաժամանակ ակտիվացնել անսահմանափակ ինտերնետ տանը և բջջային հեռախոսից: Բջջային ինտերնետի արագությունը կազմում է 512 կբ/վրկ, իսկ տնային ինտերնետի արագությունը 10 մբ/վրկ է` Beeline օպտիկամանրաթելային ինտերնետին միանալու դեպքում և 4 մբ/վրկ` հեռախոսային գծի միջոցով միանալու դեպքում: Ամսական բաժանորդային վարձը 6000 դրամ է:   

«Beeline-ն ուրախ է բաժանորդներին ներկայացնել ինտերնետի համակցված առաջարկ, որի շնորհիվ համակարգչով և նոթբուքով տանից անսահմանափակ ինտերնետից օգտվելը, ինչպես նաև հեռախոսով կամ պլանշետով ինտերնետի մշտական հասանելիությունը դարձել են ավելի մատչելի և հարմար: Հայաստանյան շուկայում մենք առաջինն ենք գործարկում ֆիքսված և բջջային ինտերնետի համակցված առաջարկ, որը հասանելի է գրեթե ողջ երկրում: Ավելին, մենք առաջինն ենք նաև «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում: Այժմ մեր հաճախորդները կարող են այլևս չմտածել տարբեր սակագնային փաթեթների մասին: Beeline «Երկվորյակներ» ծառայություն` ինտերնետի հասանելիություն մշտապես և ամենուրեք` ընդամենը 6000 դրամով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Առաջարկը գործում է միայն ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար` ինչպես նոր, այնպես էլ գործող: Ծառայությունից օգտվելու համար 13 ամիս ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդն անվճար ստանում է Wi-Fi մոդեմ: Hi-Line և «Beeline Ինտերնետ» ծառայությունների գործող բաժանորդները կարող են անցնել «Երկվորյակներ» ծառայությունների փաթեթին` առանց լրացուցիչ պարտավորությունների: Ծառայությանը հնարավոր է միանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում:

«Երկվորյակներ» ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ ընկերության գրասենյակներում, զանգահարելով 100 և 8070 անվճար հեռախոսահամարներին կամ այցելելով www.beeline.am կայք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ