News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նավթի հարցերով մասնագիտացող Andurand Capital ներդրումային հիմնադրամի ղեկավար ու հիմնադիր Պիեր Անդյուրանի կարծիքով մոտ ժամանակներս WTI մակնիշի նավթի գինը կարող է իջնել մեկ բարելի դիմաց 30 դոլարից էլ ցածր մակարդակի: Անդյուրանը հայտնի է դարձել 2008 թ. երբ հաջողությամբ կանխագուշակել է նավթի գների արագ աճը ու դրան հաջորդող արագ անկումը:

Ներդրողի կարծիքով նավթի գները տատանվելու են 25-50 դոլարի միջակայքում: «Իմ կանխատեսումներով մոտակա երկու տարիներին WTI մակնիշի նավթի գինը կտատանվի 25-50 դոլարի միջակայքում»,- մեջբերում է Անդյուրանի խոսքերը The Financial Times թերթը:

2008 թ. Brent մակնիշի նավթի գինը հասել էր իր պատմական առավելագույնին ՝ բարելի դիմաց 143.95 դոլարի: Սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկսվելուց հետո նավթի գները սկսել են անկում ապրել եւ այդ նույն տարվա դեկտեմբերին Brent-ի մեկ բարելն  արդեն 33.73 դոլար արժեր:

Երեքշաբթի օրը ՝ սեպտեմբերի 1-ին, Brent մակնիշի նավթի ֆյուչերսները ՝ մատակարարումներով հանդերձ, էժանացել են ավելի քան 8 տոկոսով ու իջել բարելի դիմաց 50 դոլարից էլ ցածր, չնայած երկուշաբթի օրը դրանց գինը աճել էր 10 տոկոսով ու սակարկություններն ավարտվել էին բարելի դիմաց 54.15 դոլարով: Սեպտեմբերի 2-ի Մոսկվայի ժամանակով 1:00-ին այդ մակնիշի նավթի մեկ բարելը վաճառվում էր 48.66 դոլարի սահմանում: WTI մակնիշի նավթը այդ նույն ժամի դրությամբ արժեր մեկ բարելի դիմաց 44.14 դոլար, հայտնում է «ՌԲԿ»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ