News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չիտա կատարած այցի ժամանակ օգնել է պատերազմի վետերան Ելենա Շեխտմանին՝ թույլ չտալով, որ նա վայր ընկնի։ Կինը սայթաքել էր Մարտական եւ աշխատանքային փառքի հուշարձանի մոտ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

ՌԴ նախագահը հասցրել է բռնել կնոջ ձեռքը, որպեսզի նա վայր չընկնի։ Շեխտմանը նախագահին շնորհակալություն է հայտնել եւ ասել. «Դուք այսուհետ կարող եք հիշել, թե ինչպես փրկեցիք ճակատային զինվոր կնոջը»։

Կնոջ խոսքով՝ Պուտինը ոչինչ չի պատասխանել, այլ միայն ժպտացել է։

Պուտինը Չիտա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ծաղիկներ է դրել Մարտական եւ աշխատանքային փառքի հուշարձանի մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ