News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2015թ. մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրականացնելիս, գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության հիշյալ բաժին են բերման ենթարկել Լիաննա Կ.-ին, ով ինքնախոստովանական բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. դեկտեմբերին ինքը, պատուհանի փեղկը հրել-բացելու միջոցով, մուտք է գործել հարեւանուհի Գոհարիկ Գ.-ի բնակարան, եւ ննջասենյակից գողացել 78 հազ. ՀՀ դրամ գումար, սակայն 2 օր անց գողացած գումարը վերադարձրել է Գոհարիկ Գ.-ին: Վերջինս հետաքննության մարմնին հայտնել է, որ իր բնակարանից գողացվել է ոչ թե 78 հազ. ՀՀ դրամ, այլ 38 հազ. ՀՀ դրամ, որն էլ Լիաննա Կ.-ի մայրը 2 օր անց վերադարձրել է իրեն:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ եւ քննության ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Շուրջ 6 ամիս կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. դեկտեմբերին Լիաննա Կ.-ն մոր ու աղջկա հետ մասնակցել է Գոհարիկ Գ.-ի տանը կազմակերպած խնջույքին: Այդ ժամանակ, երբ Լիաննա Կ.-ն ննջասենյակում միայնակ է մնացել եւ նկատելով հատակին ընկած գումարը, վերցրել է, ապա միացել հյուրերին: Խնջույքի ավարտից հետո, նրանց տուն է այցելել Գոհարիկ Գ.-ն եւ հայտնել, որ իրեն պատկանող 38 հազ. ՀՀ դրամը կորել է: Այդ ժամանակ ինքն ամաչել է եւ չի տեղեկացրել, որ գումարն ինքն է վերցրել: Հաջորդ օրը ինքը հանդիպել է Գոհարիկ Գ.-ին, հայտնել, որ խնջույքի ժամանակ գումարը ինքն է այն վերցրել, ներողություն է խնդրել եւ այն հետ վերադարձրել ամբողջությամբ:

Նախաքննական մարմինը որոշում է կայացրել կողմերի հաշտության հիմքով կարճել քրեական գործով վարույթը: Հիշյալ գործով քրեական հետապնդում չիրականացնելու եւ գործով վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերադաս դատախազի կողմից վերացվել է: Այնուհետեւ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ հիշյալ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ