ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կազմել է 484.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.38 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.58 դրամ (աճել է 1.75 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 739.92 դրամ (նվազել է 1.66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.23 դրամ (նվազել է 0,20 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 228.62 դրամ, ոսկին՝ 17,789.97 դրամ, պլատինը՝ 15,651.69 դրամ:
Սեպտեմբերի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 486.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 486 դրամ: