News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մինչեւ հիմա համարվում էր, որ դեպի տղամարդու սիրտ ճանապարհը ստամոքսով է անցնում, իսկ կանանց սիրո արտահայտման այլ ձեւեր են հարկավոր: Սակայն Ֆիլադելֆիայի եւ Փենսիլվանիայի համալսարանների մասնագետների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ այս կանոնը գործում է նաեւ կանանց պարագայում:

Ըստ Kedem-ի, համեղ ճաշից հետո կանայք ավելի ռոմանտիկ են դառնում եւ մեծ պատրաստակամությամբ են պատասխանում ուշադրության նշաններին: Փորձի ընթացքում աղջիկների խմբին խնդրել են 8 ժամ շարունակ ոչինչ չուտել, ինչից հետո լուսանկարներ են ցուցադրել, այդ թվում՝ ռոմանտիկ բովանդակությամբ:

Մասնագետներն ուղեղի սքանավորման օգնությամբ արձանագրել են լուսանկարներին դրա արձագանքը: Պարզվել է, որ քաղցած աղջիկները ծառի եւ բոուլինգի գնդակի պատկերը նույն արձագանքն է առաջացնում, ինչ զույգի համբույրի պատկերը:

Շոկոլադե ըմպելիք առաջարկելուց հետո մասնագետները կրկնել են փորձը, բայց այս անգամ աղջիկների ուղեղն աշխույժ է աձագանքել ռոմանտիկ լուսանկարներին: Գիտնականների խոսքով, թերեւս, սա է պատճառը, որ բոլոր մշակույթներով ուտելիքը կապ ունի սիրահետելու եւ ռոմանտիկ հարաբերությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ