News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ից գիտնականները կապ են գտել տղամարդկանց աշխատավարձի բարձրացման եւ ծխելը թողնելու միջեւ: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Epidemiology պարբերականում:

Փորձի ընթացքում գիտնականները վերլուծել են 21-65 տարիքային խմբի ներկայացուցիչների աշխատավարձի չափի եւ ծխելու մասին տվյալները եւ հայտնաբերել, որ աշխատավարձի բարձրացումը 10%-ով հանգեցրել է տղամարդ աշխատակիցների շրջանում շուրջ 5%-ով ծխելը նվազելուն:

Ինչ վերաբերում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին. այս դեպքում նրանք այդպիսի փոխադարձ կապ չեն նկատել: Ըստ Informing-ի, վերլուծությունը նաեւ ցույց է տվել, որ ծխելն ավելի քիչ տարածված է եղել այն նահանգներում, որտեղ աշխատավարձի մակարդակն ավելի արժանավայել է:

Հետազոտողները սա բացատրում են այն հանգամանքով, որ տղամարդիկ, ամենայն հավանականությամբ, հակված են իրենց ինքնագնահատականը կապել աշխատավարձի թվի հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ