News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Անիմակկորդ» ռուսական ստուդիան YouTube ում տեղադրել է «Մաշան եւ արջը» մուլտսերիալի վերջին 52-րդ դրվագը: Հեղինակները առայժմ չեն ծրագրում նկարահանել շարունակությունը: Նախագծի պրոդյուսեր Դմիտրի Լովեյկոն «Իզվեստիյա» թերթին պարզաբանել է, որ «Անիմակկորդի» ռեսուրսները կարող են չբավականացնել նոր սերիաներ նկարահանելու համար:

«Չնայած ռեյտինգներին, մենք առայժմ որոշում չենք կայացրել ՝ նկարահանենք երրորդ սեզոնը, թե ոչ: Դեռ ուժ ենք հավաքում դրա համար»,-նշել է Լովեյկոն: Նա հավելել է, որ շատ ժամանակ է պահանջվելու լիարժեք նոր սերիաների բոլոր դրվագների սցենարները ստեղծելու համար:

Նրա խոսքով ՝ ստուդիան հիմա կենտրոնացել է երկու նախագծերի վրա ՝ «Մաշայի սարսափները» ու «Մաշայի հեքիաթները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ