News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ներկայիս Թուրքիայի հյուսիս-արեւելյան շրջանները՝ Սեւ ծովի հարակից շրջաններ, պատմական տեղեկությունների համաձայն կոչվել են Համշեն։ (Ֆոտոռեպորտաժ)

Դեռեւս 8-րդ դարում Մեծ Հայքի մի շարք գավառներից 12 հազար հայեր Շապուհ եւ Համամ Ամատունի իշխանների գլխավորությամբ բնակություն են  հաստատում Սեւ ծովի հարավ-արեւելյան մասում՝ Ֆորտունա գետի հովտում։ Այնտեղ Համամ Ամատունին վերականգնել է ավերակների վերածված Տամբուր քաղաքը եւ այն կոչել իր անունով՝ Համամաշեն, որը հետագայում դարձավ Համշեն։

Համամ Ամատունու հիմնադրած Համշենի հայկական իշխանությունը 1498-ին բռնազավթվեց օսմանցիների կողմից, իսկ 18-րդ դարում համշենահայերը բռնի իսլամացվեցին։ Չնայած Թուրքիայի տարածքում ապրող համշենահայերի ստվար զանգվածը մահմեդական են, նրանք պահպանել են մայրենի լեզուն՝ հայերենը, որով էլ հիմնականում խոսում են ընտանիքում եւ ընկերներական շրջապատում։

Համշենն ունի թավշյա կանաչ եւ խիտ անտառներ, գեղեցիկ լեռնաշղթաներ, հեքիաթային ոլորապտույտ ճանապարհներ, արագահոս գետեր ու ջրվեժներ, միջնադարյան կամուրջներ, ավանդական գյուղեր ու տներ։ Այս ամենը ֆիքսել է NEWS.am-ի տեսախցիկը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ