News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Աֆղանստանում դատարանը ամուսնական դավաճանության համար տղամարդուն ու կնոջը դատապարտել է մտրակի հարյուր հարվածի: Այդ մասին հայտնում է Lenta-ն ՝ վկայակոչելով The Gulf News-ը:

Դատավճիռը իրականացրել են Գոր նահանգում ՝ ամբոխի աչքերի առաջ: Հավաքվածներից մի քանիսը տեսագրում էին մտրակահարությունը:

«Նրանց հարաբերությունները վաղուց են ավարտվել, բայց զույգին ձերբակալել են միայն օգոստոսին: Դատավճիռը կայացվել է շարիաթի օրենքների հիման վրա ու դաս կլինի մյուսների համար»,- հայտարարել է տեղի նահանգապետ  Սիմա Ջովենդի պաշտոնական ներկայացուցիչը:

Տեսանյութում թիկնոց հագած կինը մտրակի հարվածներ է ստանում չալմայով տղամարդուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ