News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիան կոչել են եվրոպական զբոսաշրջային գլխավոր ուղղությունը նույնասեռականների համար: Այս մասին նշված է LGBT Capital միջազգային ներդրումային ընկերության հետազոտության մեջ, որից հատվածներ է հրապարակել EuroWeekly-ն:

Փաստաթղթի համաձայն, ամեն տարի ԼԳԲՏ-հանրության ճամփորդներն Իսպանիային 6.04 մլրդ եվրո են բերում: Բացի այդ, փորձագետների կարծիքով, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներն ուղեւորությունների ժամանակ 30%-ով ավելի շատ դրամ են ծախսում, քան ավանդական սեռական կողմնորոշում ունեցողները:

Lenta-ի փոխանցմամբ, տարեսկզբից Իսպանիան տուրիզմի շնորհիվ 37 մլրդ եվրո է վաստակել:

EuroWeekly-ն նշում է, որ սա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ 2005 թվականին Իսպանիան դարձավ առաջին երկիրը, որն օրինականացրեց նույնասեռական ամուսնությունները: Բացի այդ, ամեն տարի հուլիսին Մադրիդում աշխարհի խոշորագույն գեյ-շքերթն է անցկացվում:

Սեռական փոքրամասնությունների շրջանում ամենատարածված մյուս ուղղությունը Ֆրանսիան (եկամուտը՝ 5.9 մլրդ եվրո), երրորդ երկիրը՝ Գերմանիան (4.7 մլրդ եվրո):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ