Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումների գները աճել են 1 տոկոսով եւ կազմել 50.1 դոլար մեկ բարելի դիմաց։
Չորեքշաբթի առավոտյան Brent տեսակի նավթի գինը 49 դոլարից էլ ցածր է եղել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։