News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի տրանսպորտի նախարարությունը պետք է պատվիրակ ուղարկի Ռուսաստան՝ Վերին Լարսում տիրող իրավիճակը պարզելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հայկական «Trans Logistic Caucasus» լոգիստիկ ընկերության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով վերջերս ռուս-վրացական սահմանի Կազբեգի-Վերին Լարս մայրուղու գերբեռնվածությունը:

Եթե Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհին դժվարություններ են առաջանում, նախարարությունը պետք է անհապաղ տեղեկանա այդ մասին առաջին ձեռքից: Դրա համար ամենեւին էլ դժվար չէ այնտեղ Հայաստանի ներկայացուցիչ պահել, որի հետ էքսպեդիտորները կկարողանան կկարողանան տվյալներ փոխանակել:

Հովհաննիսյանը նաեւ հավելեց, որ տեղում չլինելով՝ դժվար է պնդել, բայց վարորդների արձագանքը կասկածներ է առաջացնում, որ սահմանին ուշացումները կապված են փաստաթղթաշրջանառության եւ Ռուսաստանին մեքենաների անցման անարդյունավետ ռեժիմի հետ:

«Մեր բեռնատարները նորմալ անցնում են Կազբեգիի վրացական հսկիչ անցակետը, որն աշխատում է մինչեւ երեկոյան 9-ը: Իսկ ռուսական կողմում ուշացումներ են լինում: Ես լսել եմ, որ մեքենաներից մեկը սահմանային անցման ձեւակերպումներն անցել է գրեթե կես օր: Կրկնում եմ. ինչ-որ բան հստակ ասելու համար հարկավոր է տեղում լինել, այդ պատճառով հստակ գնահատականներ տալ չեմ կարող: Բայց այն, ինչ իմանում ենք, անհանգստացնում է մեզ»,- հավելեց Եղիշե Հովհաննիսյանը:

Նրա վկայություններով, մեքենաները Վերին Լարսում կուտակվում են արդեն 4-5 օր՝ սկսած Նատախտարիից (Ռուսաստանի հետ սահմանից շուրջ 130 կմ հեռավորությամբ - խմբ.):

«Մեկ բան ասեմ. մեծ ցանկության դեպքում տեխնիկական խնդիրները լուծվում են: Մի անգամ՝ դեռսւս 2000-ական թվականներին, մենք Ռուսաստան բեռնատարների շարասյուն էինք ուղեկցում: Այդ ժամանակ ճանապարհն ամբողջությամբ հեղեղվել էր: 2 օր կանգնելուց հետո 3-4 մեքենա հավաքվում էին, ճանապարհ գցում: Ով շտապում էր, անցնում էր այդ ճանապարհով: Իհարկե, համարձակ քայլ էր, բայց այս օրինակը բերում եմ՝ ցույց տալու համար, որ ցանկության դեպքում ինչ-որ բան անելու պատրաստակամություն է առաջանում: Բայց այս դեպքում ո՛չ ռուսական, ո՛չ էլ մեր իշխանությունները չեն շտապում: Չէ՞ որ մենք շահագրգռված ենք, որպեսզի Ռուսաստանի հետ մեր բեռնափոխադրումներն աճեն: Այդ դեպքում ճիշտ ժամանակն է իրավասու մեկին ուղարկել այնտեղ եւ հասկանալ, ինչում է խնդիրը եւ ինչով կարելի է օգնել: Հակառակ դեպքում, եթե խնդիրները հիմա են սկսվել, ի՞նչ կլինի ձմռանը»,- հավելեց էքսպեդիտորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ