News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները վերջապես միջազգային կազմակերպությունների մոտ կձեւավորեն այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը ղարաբաղյան հակամարտության լուծման ամենակարճ ճանապարհն է։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

24 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակեց իր անկախությունն ու ազատություն ձեռք բերեց՝ ստեղծելով համապատասխան  կայացած կառույցներով պետություն։ Խնդրում եմ առանձնացրե՛ք ԼՂՀ նվաճումներն ու այն դժվարությունները, որոնց միջով անցել է Ղարաբաղի հայ ժողովուրդը։

Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել ողջ աշխարհում մեր հայրենակիցներին, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրը տոն է ողջ հայության համար։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայի համար ԼՂՀ անկախությունը համազգային նշանակության չափազանց կարեւոր իրադարձություն է։ Դա բազմաթիվ սերունդների բաղձալի երազանքն էր։ Եվ կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության 24-ամյա գոյությունը մեր ամենակարեւոր նվաճումն է։ Դա նշանակում է, որ այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք կյանքի կոչել ԼՂՀ անկախության հռչակման մասին 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշումը։

Փառք ու պատիվ բոլոր այն քաղաքական գործիչներին եւ ուժերին, որոնք նպաստել են այդ մեծ երազանքի իրականացմանը։ Ես կարծում եմ, որ այս 24 տարվա մեջ մեր ամենամեծ նվաճումը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ արտաքին քաղաքականության անկախությունն է։ Դա խոսում է պետականության շատ կարեւոր բաղադրիչների մասին։

Ինչպիսի՞ն են բանակցային ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, եթե հաշվի ենք առնում, որ Ադրբեջանում փակվել են «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը, ԵԱՀԿ գրասենյակը, եւ Ադրբեջանն ընդհանուր առմամբ ապակառուցողական քաղաքականություն է վարում՝ խուսափելով միջազգային կառույցների հետ համագործակցելուց, որով փաստացի խնդիրը պատերազմի միջոցով լուծելուն այլընտրանք չի թողում։

Կարծում եմ, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավը բավական գիտակից է՝ արկածախնդրությունից խուսափելու համար, քանի որ վերջին տարիների ընթացքում մենք շատ մեծ կորուստներ եւ բարդություններ ենք ունեցել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին պարտադրած պատերազմի պատճառով։ Վստահ եմ, որ ոչ ոք չի մոռացել այդ պատերազմի հետեւանքները։ Կարծում եմ, որ եթե անգամ այս պահին մենք բանակցային գործընթացում հաջողություն չենք գրանցում, այդուհանդերձ, դա գործընթաց է, որն այս տարիների ընթացքում վերելքներ ու անկումներ է ունեցել, եւ դրա հետ որոշակի հույսեր են կապվել։ Կարեւոր է, որ գործընթացը շարունակվի։;

Ինչպե՞ս Դուք կգնահատեիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ոգին։

Ես բարձր եմ գնահատում ողջ հայության մարտական ոգին, քանի որ վստահ եմ, որ ամեն անգամ նման տոնական միջոցառումների ժամանակ մենք նաեւ հնարավորություն ենք ստանում վերականգնել միասնական ուխտերն ու ցանկությունները։ Եվ կարծում եմ, որ այդ ցանկությունների կատարման ճանապարհին Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը եւ դրա իրականացումը շատ կարեւոր հանգրվան են։

Զրուցեց  Տաթեւիկ Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ